Եգիպտոսի Սինայ թերակղզում ռուսական օդանավի աղետի վայրում մահացած 5 երեխաների մարմիններ են հայտնաբերվել: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով դեպքի վայրում տեղի անվտանգության ծառայությունների ներկայացուցչին:

Գործակալության աղբյուրը հայտնել է, որ օդանավը երկու մասի է բաժանվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Ավելի վաղ հաղորդվել էր, որ օդանավի բեկորների տակից մարդկանց ձայներ են լսվում:

Եգիպտոսի քաղաքացիական ավիացիայի նախարարությունը պաշտոնապես հաստատել է Սինայի թերակղզում ռուսական քաղավիացիայի օդանավի կործանման տեղեկությունը: