Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռահոյը երկրի խոշորագույն քաղաքական կուսակցությունների առաջնորդների հետ միասին հայտարարել են, որ կողմ են Իսպանիայի միասնականությունը պահպանելուն, հայտնում է իսպանական El Pais պարբերականը:

Մարիանո Ռահոյը հանդիպում է ունեցել PSOE ( Իսպանիայի սոցիալիստական աշխատանքային կուսակցության), Ciudadanos (Քաղաքացիներ) ու Podemos (Կարող ենք) կուսակցությունների ղեկավարների հետ: Հանդիպման արդյունքներով վարչապետը հայտարարել է, որ չնայած խորը տարակարծություններին՝ համագոյակցման մասին համաձայնություն կա: «Մենք պաշտպանում ենք ազգային միասնականությունն օրենքների կատարումով, որոնք էլ իրենց հերթին պաշտպանում են իրավունքներն ու ազատությունները»,- ասել է նա, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Օրենքները հնարավոր է փոխել նաեւ առանց օրենքները խախտելու, այլ ոչ թե այնպես, ինչպես որոշ քաղաքական խմբեր են անում»,- հայտարարել է Ռահոյը՝ նկատի ունենալով Կատալոնիայի անկախության համար պայքարող կատալոնական Junts pel Si եւ a la CUP քաղաքական ուժերին: «Պետությունը բավականաչափ գործիքներ ունի այդ անմտությունը, կանխելու համար»,- հավելել է Իսպանիայի կառավարության ղեկավարը: