Եգիպտոսի Սինայի թերակղզու Էլ Արիշա քաղաքից 100 կմ հեռավորության վրա կործանված ռուսական օդանավից դուրս է բերվել մոտ 100 մահացած ուղեւորի մարմին։ Այս մասին հայտնում է Egypt Independet-ը, փոխանցում է LifeNews-ը։ Reuters-ի տեղեկություններով՝ գտել են 5 երեխայի դի։ Ընդհանուր առմամբ օդանավում եղել է 17 անչափահաս ուղեւոր։
Հիշեցնենք, որ Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող «Կոգալիմավիա» ընկերության (MetroJet) Airbus-321 օդանավը Եգիպտոսից դուրս է եկել Երեւանի ժամանակով ժամը 07։51-ին եւ թռիչքից 23 րոպե անց անհետացել ռադարների էկրաններից։ Օդանավում եղել է 217 ուղեւոր եւ անձնակազմի 7 անդամ։




























