Երեւանի «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում այսօր՝ հոկտեմբերի 31-ին, երրորդ դատապարտյալն է հայտարարել հացադուլ սկսելու մասին:

NEWS.am-ին թղթակցին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը հայտնեց, որ դատապարտյալ Ռաֆայել Մկրտչյանին հրաժարվել են պայմանական վաղակետ ազատ արձակել, ինչի հետեւանքով այսօրվանից հացադուլ է հայտարարել:

Նշենք, որ Ռաֆայել Մկրտչյանը 26 տարեկան է, դատապարտված է 7 տարվա ազատազրկման:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ից հացադուլ են սկսել նաեւ պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը եւ Փայլակ Խանամիրյանը: