Շրջակա միջավայրի պաշտպանությամբ զբաղվող ավելի քան 40 ամերիկյան ՀԿ-ներ նամակ են գրել արդարադատության նախարարությանը՝ պահանջելով դաշնային  հետաքննություն սկսել ExxonMobil ընկերության դեմ, գրում է The New York Times-ը։

Ակտիվիստները հայտարարում են, որ նավթային ընկերության ներկայացուցիչները տեղյակ են եղել տարիներ շարունակ թաքցրած վառելիքի այրման բնապահպանական ռիսկերի մասին, փոխանցում է Gazeta.ru-ն։

Նրանց խոսքով՝ ExxonMobil-ը ֆինանսավորել է տեղեկատվական քարոզարշավը, որի նպատակն է եղել հերքել կլիմայի փոփոխության էական խնդիրները եւ հանրությանը պարբերաբար մոլորության մեջ գցել։