De Telegraaf դանիական պարբերականը հայտնում է, որ Եգիպտոսում Airbus օդանավի կործանումից փրկվել է 4 մարդ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ օդանավի բեկորների տակից ողջ մնացած ուղեւորների ձայներ են լսվում։
Եգիպտական լրատվամիջոցները, վկայակոչելով ականատեսներին, տեղեկացնում են, որ Սինայում կործանված ռուսական օդանավը վթարից առաջ օդում բռնկվել է, փոխանցում է Gazeta.ru –ն՝ հղում կատարելով Reuters-ին։
Սինայի բնակիչները նաեւ նշում են, որ օդանավի բեկորները ցաքուցրիվ են եղել լեռներում։
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, դեպքի վայրում հայտնաբերվել է օդանավի ինքնագիրներից մեկը։




























