Եգիպտոսում ռուսական օդանավի վթարի կապակցությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 1-ին սուգ է հայտարարել:
«2015 թ. հոկտեմբերի 31-ին Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում կատարված ավիավթարի հետեւանքով բազմաթիվ զոհեր կան: Մեր խորին վիշտն ենք արտահայտում զոհերի կապակցությամբ ու ցավակցում նրանց ազգականներին ու մտերիմներին: Կարգադրում եմ՝ 2015 թ. նոյեմբերի 1-ը Ռուսաստանի Դաշնությունում սգո օր հայտարարել»,- ասված է փաստաթղթի տեքստում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
ՌԴ կառավարությանը եւ Ռուսաստանի սուբյեկտների պետական իշխանության մարմիններին հանձնարարում եմ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ զոհվածների ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու համար»:
«Կոգալիմավիա» ավիաընկերության օդանավը, որը Շարմ էլ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ թիվ 9268 չվերթն էր կատարում, Եգիպտոսից դուրս է եկել Երեւանի ժամանակով 6:51-ին, որից հետո անհետացել է ռադարների էկրաններից: Օդանավում եղել է 217 ուղեւոր ու անձնակազմի յոթ անդամ:
Օդանավի բեկորները հայտնաբերվել են Սինայի լեռներում, վթարի վայրում որոնման աշխատանքները շարունակվում են: Լրատվամիջոցները հայտնել են, որ դեպքի վայրից արդեն 100 դի է դուրս բերվել:




























