Եգիպտացի փրկարարները ռուսական օդանավի կործանման վայրում 17 երեխայի դի են գտել։ Այս մասին հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով Եգիպտոսի քաղավիացիայի ներկայացուցչին։

«Դեպքի վայրում կան շատ զոհեր, այդ թվում՝ 17 երեխա»,- ասված է հաղորդագրության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ավելի վաղ Ռոսավիացիայում «ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրները հայտնել էին, որ կործանված Airbus-ում եղել է 200 չափահաս ուղեւոր եւ 17 երեխա։ Ըստ վերջին տեղեկությունների՝ օդանավից հանել են մոտ 100 մարդու դի։