Երեւանում, այսօր՝ հոկտեմբերի 31-ին, տեղի է ունեցել Ռամկավար Ազատական Կուսակցության II-րդ (23-րդ) Ընդհանուր Պատգամավորական ժողովը, որն իր անդամներին եւ համակիրներին կոչ է արել առաջիկա հանրաքվեում կողմ քվեարկել սահմանադրական բարեփոխումներին:

ՌԱԿ Հանրապետական վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ժողովին մասնակցել են ՀՀ մարզային ակումբներից եւ շրջանակներից ընտրված 105 պատգամվորներից 97-ը, նաեւ սփյուռքից ժամանած հյուրեր ՌԱԿ ներկայացուցիչներ՝ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Լիաբանանից, Եգիպտոոսից, Իրաքից եւ Հունաստանից:

Պատգամավորական ժողովն ընդունել է նախկին ատենապետի եւ Հանրապետական վարչության անդամների հրաժարականը, որից հետո ընտրվել է համագումարի նախագահություն եւ հաստատվեց օրակարգ:

Համագումարը ընդունել է մի շարք բանաձեւեր այդ թվում նաեւ սահմանադրության բարեփոխումների հանրաքվեի կապակցությամբ:

Համագումարում ընտրվել է 20 հոգուց բաղկացած վարչություն եւ դիվանի կազմ:

Ռամկավար Ազատական Կուսակցության II-րդ (23-րդ) համագումարը ՌԱԿ ատենապետ է ընտրել Հակոբ Ավետիքյանին: