Ըստ USA Today-ի հետաքննության՝ Ֆեթհուլլահ Գյուլենի շարժումը, 2008 թ. սկսած, ԱՄՆ կոնգրեսականների ու նրանց աշխատակիցների 200 ուղեւորություն է հովանավորել:
Ամերիկայի հայկական համագումարն ԱՄՆ արդարադատության նախարարությանը կոչ է արել հետաքննել Թուրքիայում ու Ադրբեջանում հանցավոր կապեր ունեցող ամերիկյան խմբերի գործողությունները:
Կոնգրեսի էթիկայի հարցերով բյուրոն ու էթիկայի հարցերով հանձնաժողովը հանգել են այն եզրակացության, որ Կոնգրեսի 9 անդամներ ու նրանց աշխատակազմի ավելի քան 20 աշխատակիցներ արել են ուղեւորություններ, որոնց համար վճարել են Ադրբեջանում եւ Թուրքիայում գործող արտասահմանյան կորպորացիաները: Ըստ Բյուրոյի զեկույցի՝ Ադրբեջան ու Թուրքիա կատարած ուղեւորությունների համար վճարել են ոչ միայն այն ընկերությունները, որոնց անունները նշված են եղել Էթիկայի հանձնաժողովին ներկայացված հայտարարագրերում:
Գլխավոր դատախազ Լորետտե Լինչին հասցեագրված նամակում, Ասամբլեան խնդրել է լիարժեք ու մանրակրկիտ հետաքննել նմանատիպ ուղեւորությունները ֆինանսավորող խմբերի գործունեությունը:
Հիշեցնենք նաեւ, որ ըստ USA Today-ի հետաքննության՝ Ֆեթհուլլահ Գյուլենի շարժումը, 2008 թ սկսած, ԱՄՆ կոնգրեսականների ու նրանց աշխատակիցների 200 ուղեւորություն է հովանավորել:





























