Եգիպտոսում կործանված օդանավում ՀՀ քաղաքացիներ չեն եղել։ Այս մասին NEWS.am-ին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից։
Միեւնույն ժամանակ դեռ հայտնի չէ, թե օդանավում եղել են արդյոք այլ պետությունների՝ ազգությամբ հայ քաղաքացիներ։
Հիշեցնենք, որ Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող «Կոգալիմավիա» ընկերության (MetroJet) Airbus-321 օդանավը Եգիպտոսից դուրս է եկել Երեւանի ժամանակով ժամը 07։51-ին եւ թռիչքից 23 րոպե անց անհետացել ռադարների էկրաններից։ Օդանավում եղել է 217 ուղեւոր եւ անձնակազմի 7 անդամ։




























