«Ինտեգրացիոն բարոմետր» հետազոտական ծրագրի այս տարվա սոցիալական կարծիքի ուսումնասիրության արդյունքների համաձայն հանրապետության բնակչության 18.4 տոկոսը ցանկանում է մշտական բնակության մեկնել Ռուսաստան, 11. 7 տոկոսը՝ ԱՄՆ, 11.0 տոկոսը՝ Ֆրանսիա, իսկ 43.7 տոկոսը չի ցանկանում Հայաստանը լքել։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Մարքեթինգի հայկական ասոցիացիայի նախագահ Արամ Նավասարդյանը։

Հարցվածների 8.8 տոկոսը մշտական բնակություն կհաստատեր Գերմանիայում, 2.9 տոկոսը՝ Մեծ Բրիտանիայում, 2.6 տոկոսը՝ Վրաստանում, 0.5 տոկոսը՝ Թուրքիայում։

Թուրքմենստանը, ըստ հարցվածների, մշտական բնակության համար հարմար երկիր չէ։ Ընդամենը 0.1 տոկոսն է կողմ արտահայտվել Թուրքմենստանում մշտական բնակություն հաստատելուն։

Հարցվածների 27.2 տոկոսը ցանկանում է ժամանակավոր աշխատանքի մեկնել Ռուսաստան, 15.9 տոկոսը՝ Գերմանիա, 15.3 տոկոսը՝ ԱՄՆ, 15.1 տոկոսը՝ Ֆրանսիա, 5.5 տոկոսը՝ Մեծ Բրիտանիա, 3.4 տոկոսը՝ 3.4 տոկոսը՝ Վրաստան, 1.4 տոկոսը՝ Հնդկաստան։

Հարցվածների 28.1 տոկոսը պատասխանել է, որ չի ցանկանում այլ երկիր մեկնել ժամանակավոր աշխատանքի համար։

Նշենք, որ «Ինտեգրացիոն Բարոմետր» հետազոտական ծրագիրն անցկացվում է արդեն չորրորդ տարին՝ դեմ առ դեմ հարցումների մեթոդով, ըստ սեռի, տարիքի եւ բնակության վայրի։ Հարցմանը մասնակցել է 1105 մարդ: