«Կոգալիմավիա» ավաընկերության օդանավի օդաչուն վթարից առաջ տեխնիկական անսարքության պատճառով արտակարգ վայրէջքի թույլտվություն է խնդրել Էլ Արիշ քաղաքի օդանավակայանում։ Այս մասին հայտնում են Եգիպտոսի իշխանությունները։

Եգիպտոսի ավիացիոն միջադեպերի հետաքննության հանձնաժողովի ներկայացուցիչ Այման ալ Մուգադեմի խոսքով՝ օդաչուն դիսպետչերներին նախազգուշացրել է, որ օդանավում տեխնիկական խնդիր է առաջացել, եւ ինքը պետք է հնարավորինս արագ վայրէջք կատարի։

Ռադարի դիտարկումների համաձայն՝ օդանավը գետնին բախվելուց առաջ վայրէջք է կատարել րոպեում 2 կմ արագությամբ, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։

Ինչպես հայտնում է LifeNews-ը, Airbus А-321-ը փորձել է սահուն վայրէջք կատարել։ Սակայն անձնակազմը չի կարողացել իրականացնել այդ հնարքը։ Օդանավը հայտնվել էր վերասլաց թռիչքի մեջ։ Գետնին բախվելիս օդանավը կիսվել է։ Պոչի մասն անմիջապես բռնկվել է, իսկ առաջնամասը բախվել է ժայռերին։