Երեւանի Պռոշյան փողոցում հոկտեմբերի 30-ին, մահվան ելքով վրաերթի դեպքով հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ-ի 242 հոդվածի 2-րդ մասով, նշանակվել դատաբժշկական փորձաքննություն: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրին Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հոկտեմբերի 30-ին Երեւանի Պռոշյան փողոցում 43-ամյա Հովհաննես Դ.-ն իր վարած BYD մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Երեւանի բնակիչ 50-ամյա Արմեն Մալխասյանին, որն ավելի ուշ թիվ 1 համալսարանական հիվանդանոցում մահացել է:





























