Եգիպտոսում կործանված օդանավի ուղեւորներից ոչ մեկը ողջ չի մնացել։ Այս մասին հայտնել են Եգիպտոսի իշխանությունները։
«Սինայում ռուսական օդանավի կործանումից ողջ մնացած ուղեւորներ չկան»,- ասված է հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
LifeNews-ը, վկայակոչելով Եգիպտոսում ԵԴ դեսպանատան հյուպատոսական բաժինը, նույնպես հայտնում է, որ ողջ մնացածներ չկան։
Դեսպանատան տեղեկություններով՝ զոհվել է ՌԴ 219 քաղաքացի՝ 212 ուղեւոր եւ անձնակազմի 7 անդամ։
Ավելի վաղ Reuters-ը տեղեկություն էր տարածել, որ փրկարարները օդանավի բեկորների տակից ուղեւորների ձայներ են լսել։
Հիշեցնենք, որ Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող «Կոգալիմավիա» ընկերության (MetroJet) Airbus-321 օդանավը Եգիպտոսից դուրս է եկել Երեւանի ժամանակով ժամը 07։51-ին եւ թռիչքից 23 րոպե անց անհետացել ռադարների էկրաններից։ Օդանավում եղել է 217 ուղեւոր եւ անձնակազմի 7 անդամ։ «Յաում 7»-ի տեղեկություններով՝ Եգիպտոսի Սինայի թերակղզու կենտրոնական հատվածում արդեն հայտնաբերվել են կործանված ռուսական քաղաքացիական օդանավի մնացորդները։




























