Ռումինիայի վարչապետ Վիկտոր Պոնտան հոկտեմբերի 31-ին կառավարության նիստում հայտնել է Բուխարեստում նախօրեին տեղի ունեցած հրդեհի պատճառով սուգ հայտարարելու որոշման մասին։
«Կառավարությունը որոշել է հոկտեմբերի 31-ը, նոյեմբերի 1-ն ու 2-ը ազգային սգո օրեր հայտարարել»,- ասել է Ռումինիայի վարչապետը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Հիշեցնենք, որ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստի կենտրոնում՝ Colectiv գիշերային ակումբում, գիշերը՝ Հելոուինին նվիրված երեկոյի ժամանակ՝ ռոք խմբի հրավառության շոուի ընթացքում, խոշոր հրդեհ է բռնկվել, որի հետեւանքով մահացել է 27 մարդ: Ավելի քան 180 մարդ էլ վիրավորվել է։





























