Հայաստանի տարածքում, նոյեմբերի 1-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում եւ Սյունիքի նախալեռներում` թաց ձյան տեսքով: Քամին՝ հյուսիս-արեւելյան‵ 2-5 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով:
Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում նոյեմբերի 1-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է թույլ անձրեւ: Գիշերը մայրաքաղաքում կլինի +4+6, ցերեկը՝ +8+10 աստիճան:
Շրջաններում օդի ջերմաստիճանը.
Շիրակում՝ գիշերը՝ 0+5, ցերեկը՝ -1+3,
Կոտայքում՝ գիշերը՝ 0+5, ցերեկը՝ -1+3,
Գեղարքունիքում՝ գիշերը՝ 0+5, ցերեկը՝ -1+3,
Լոռիում՝ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ -1+2,
Տավուշում՝ գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +1+4,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ 0+5, ցերեկը՝ -1+3,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +5+8 ,
Արարատում՝ գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +7+10,
Արմավիրում՝ գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +7+10,
Վայոց Ձորի լեռներում՝ գիշերը՝ 0+5, ցերեկը՝ -1+3,
Վայոց Ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +7+10,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +2+6,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝-1-4, ցերեկը՝ -2+2,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +1+4:



























