ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի որոշումը՝ հատուկջոկատայիններ ուղարկել Սիրիա, ուղղված չէ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ. դա ուղղված է «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին:
«Սա Սիրիայում քաղաքացիական պատերազմին մասնակցելու որոշում չէ, եւ դա իսկապես ուղղված է ոչ թե Ասադի դեմ, այլ ԻՊ-ի դեմ»,-ասել է Քերրին Բիշքեկում կայացած ասուլիսի ժամանակ:
«ԱՄՆ-ը եւ 65 երկրներ միավորվել են կոալիցիայում, մենք բոլորս մեզ վրա ենք վերցրել ԻՊ-ին խոցելու պարտականությունը, որպեսզի ամբողջությամբ ոչնչացնենք նրանցից եկող սպառնալիքը: Նրանց (ԻՊ-ի) շտաբ բնակարանները գտնվում են Սիրիայում եւ Իրաքում»,-ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարը՝ ԻՊ-ի ահաբեկիչներին անվանելով «իսկական չարիք»:
«Նրանք ոչնչացնում են մարդկանց, ստրկացնում, բռնությունը նրանց սովորություն է: Սա ժամանակակից սպառնալիք է, որին մենք պետք է արձագանքենք»,-ասել է Քերրին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:





























