ՌԴ աշխատանքի նախարար Մաքսիմ Տոպիլինը Ռուսաստանի աշխատանքի եւ զբաղվածության դաշնային ծառայությանը, Սոցիալական ապահովության հիմնադրամին եւ Թոշակային ֆոնդին հանձնարարել է Սինայի թերակղզում կործանված օդանավի անձնակազմի զոհված անդամների ընտանիքներին 1 մլն ռուբլի վճարել։

«Ռուսաստանի աշխատանքի եւ զբաղվածության դաշնային ծառայությունը, Սոցիալական ապահովության հիմնադրամը եւ Թոշակային ֆոնդը կձեռնարկեն բոլոր միջոցները աշխատանքային պարտականությունները կատարելիս զոհված աշխատակիցների ընտանիքի անդամներին վճարումները օպերատիվ կազմակերպելու համար»,- մեջբերում է Տոպիլինի խոսքը «Ինտերֆաքս»-ը։