Եգիպտոսում կործանված ռուսական օդանավում, համաձայն Եգիպտոսի Արաբական Հանրապետության կառավարության տվյալների, եղել է 214 ռուսաստանցի եւ 3 ուկրաինացի։ 217 զբոսաշրջիկների թվում եղել է 138 կին, 62 տղամարդ եւ 17 երեխա։ Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Reuters գործակալությունը։
Ըստ Մինսկի նախնական տեղեկությունների՝ զոհերի թվում եղել է Բելառուսի 1 քաղաքացի։
Հիշեցնենք, որ Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող «Կոգալիմավիա» ընկերության (MetroJet) Airbus-321 օդանավը Եգիպտոսից դուրս է եկել Երեւանի ժամանակով ժամը 07։51-ին եւ թռիչքից 23 րոպե անց անհետացել ռադարների էկրաններից։ Օդանավում եղել է 217 ուղեւոր եւ անձնակազմի 7 անդամ։ Նրանցից ոչ ոք ողջ չի մնացել։




























