Ռումինիայում տեղի ունեցած ողբերգության զոհերի եւ վիրավորների թվում ՀՀ քաղաքացիներ չկան: Այս մասին հայտնել է Հայաստանի ԱԳՆ-ն Twitter-ի իր պաշտոնական միկրոբլոգում:
«Համաձայն առկա տեղեկատվության #Ռումինիայում տեղի ունեցած ողբերգության զոհերի&վիրավորների թվում ՀՀ քաղաքացիներ չկան»,-ասված է թվիթում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստի կենտրոնում՝ Colectiv գիշերային ակումբում, Հելոուինին նվիրված երեկոյի ժամանակ՝ ռոք խմբի հրավառության շոուի ընթացքում, խոշոր հրդեհ է բռնկվել, որի հետեւանքով մահացել է 27 մարդ: Ավելի քան 180 մարդ էլ վիրավորվել է։





























