Եգիպտոսի Սինայի թերակղզում ռուսական օդանավի կործանման վայրում 150 մարդու մարմին է հայտնաբերվել, հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Եգիպտոսի անվտանգության ծառայության աղբյուրը:

«Դեպքի վայրից 5 կմ շառավղով հատվածում մոտ 150 մարմին է հայտնաբերվել, ներառյալ այրված դիակները»,-ասված է հաղորդագրությունում:

«Կոգալիմավիայի» Airbus A321 օդանավը օդ է բարձրացել Երեւանի ժամանակով 07.14-ին, որը կապի դուրս չի եկել Լառնակայի (Կիպրոս) հետ եւ անհետացել է ռադարների տեսադաշտից: Օդանավն ընկել է Սինայի թերակղզու տարածքում: