Ռուսաստանի մեծամասնությունը (62%) չի հավատում երկրագնդի վրա ՉԹՕ-ների հայտնվելուն, բայց 55%-ը համարում է, որ հնարավոր է կանխատեսել ապագան, իսկ    48%-ը հավատում է կախարդանքին, ընդ որում 1990-երից ի վեր աճել է այն մարդկանց մասնաբաժինը, ովքեր թերահավատորեն են վերաբերվում արտասովորի ոլորտին: 

Ինչպես 25 տարի առաջ, այնպես էլ այսօր, նշաններին հավատում է ռուսաստանցիների կեսը (50%), կանայք` երկու անգամ ավելի հաճախ, քան տղամարդիկ (62%-ը 36%-ի դիմաց): Աստղագիտական կանխատեսումների նկատմամբ ռուսաստանցիների հավատը մնացել է երկուհազարականների մակարդակին (33% 2000-ին եւ 31% 2015-ին, կանանց շրջանում` 41%, 18-24 տարեկանների շրջանում` 42%):

Հեռավորության վրա մտքեր փոխանակելու հնարավորությունը 25 տարի առաջ կասկած չէր հարուցում 41%-ի մոտ, իսկ այսօր` 28%-ի: Տելեկինեզին (մտքի ուժով իրեր տեղափոխելու հնարավորությանը) 90-ականների սկզբին հավատում էր 24%-ը, իսկ այսօր` 19%-ը: Ի վերջո, մեծագույն անվստահություն են առաջ բերում սպիրիտիկ սեանսները. մեռածների հոգիների հետ շփումն այսօր հնարավոր է համարում հարցվածների միայն 16%-ը (1990-ին` 10%-ը), տեղեկացնում է «Վզգլյադը»: