Բաշկիրիայի Սելավաթ քաղաքում վիրավորված հայերից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, ողջ մնալու շանսերը շատ քիչ են: Այս մասին NEWS.am-ի թղակցի հետ զրույցում նշել է Ռուսաստանի հայերի միության Բաշկիրիայի մասնաճյուղի ղեկավար Արկադի Դալարյանը:
Նրա խոսքով, ծանր վիրավորի անունը Ալբերտ է, նա 28 տարեկան է: «Երկրորդ տուժած հայի վիճակը նույնպես ծանր է, երրորդինը քիչ թե շատ նորմալ է, թեեւ էլի թեթեւ չէ: Նրանք բոլորը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Մնացած երեքը նույնպես վնասվածքներ ունեն, բայց դրանք, բարեբախտաբար մահացու չեն»,-ասել է Դալարյանը:
Քրեական ողբերգությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը, Բաշկիրիայի Սալավաթ քաղաքում: Անհայտ մարդկանց մի խումբ՝ դիմակներ հագած, մոտեցել է Սեվերնայա փողոցի վրա գտնվող ավտոսերվիսին ու կրակել յոթ մարդու ուղղությամբ: Հարձակման զոհ են դարձել տեղական գործարարն ու նրա ընկերները: Բոլորն էլ հիվանդանոցում են:
Տուժածների թվում են Ա.Ոսկանյանը, Տ.Ոսկանյանը, Ս.Գրիգորյանը, Մ.Մալոմյանը (վերակենդանացման բաժանմունքում է), Ա.Ավետյանը (վերակենդանացման բաժանմունքում է), Ա.Ակուլյանը (վերակենդանացման բաժանմունքում է): Ավտոսերվիսի տերը՝ Ա.Սարգսյանը, գլխին ստացած հրազենային վնասվածքից Սալավաթի քաղաքային հիվանդանոցում մահացել է:



























