Բաշկիրիայի Սալավաթ քաղաքում հայերի վրա հարձակվածներից 34-ամյա ադրբեջանցին նախկինում դատված է եղել: Նրա անունը Նաղիմ Շաքիրօղլի Մամեդով է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Ռուսաստանի հայերի միության Բաշկիրիայի մասնաճյուղի ղեկավար Արկադի Դալարյանը:
Նրա խոսքով, մյուս հարձակվողները տարբեր ազգության ներկայացուցիչներ են՝ լատիշներ, լիտվացիներ, ուկրաինացիներ, ռուսներ, թաթարներ:
«Հայտնի են բոլոր 8 անձանց ինքնությունը, որոնք դիմակներով կրակել են հայ տղաների վրա: Սակայն բառացիորեն երկու ժամում նրանց ձերբակալել են: Եվս մեկին նախատեսում են ձերբակալել վաղը: Մյուս բոլորին որոնում են, մեծ աշխատանք է տարվում»,- ընդգծել է Դալարյանը:
Տուժողների կողմից, ըստ նրա, բոլորը հայեր են՝ 6-ը Վանաձորից, մեկը՝ Արմավիրից:
Քրեական ողբերգությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը, Բաշկիրիայի Սալավաթ քաղաքում: Անհայտ մարդկանց մի խումբ՝ դիմակներ հագած, մոտեցել է Սեվերնայա փողոցի վրա գտնվող ավտոսերվիսին ու կրակել յոթ մարդու ուղղությամբ: Հարձակման զոհ են դարձել տեղական գործարարն ու նրա ընկերները: Բոլորն էլ հիվանդանոցում են:
Տուժածների թվում են Ա.Ոսկանյանը, Տ.Ոսկանյանը, Ս.Գրիգորյանը, Մ.Մալոմյանը (վերակենդանացման բաժանմունքում է), Ա.Ավետյանը (վերակենդանացման բաժանմունքում է), Ա.Ակուլյանը (վերակենդանացման բաժանմունքում է): Ավտոսերվիսի տերը՝ Ա.Սարգսյանը, գլխին ստացած հրազենային վնասվածքից Սալավաթի քաղաքային հիվանդանոցում մահացել է:



























