Ամերիկյան Հյուսիսային Քարոլինա նահանգի Ուինսթոն Սեյլեմ համալսարանում հրաձգության հետեւանքով 1 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է NBC-ն:

Համալսարանի մամուլի քարտուղար Աարոն Սինգլթոնի խոսքով, ոստիկանությանը դեռեւս չի հաջողվել բռնել հանցագործին: Հաղորդվում է նաեւ, որ նա համալսարանի ուսանող չէ:

Ըստ Gazeta.ru-ի, ոստիկանության տվյալներով, հանցագործի անունը Ջարեթ Ջերոմ Մուր է: