Քալիֆորնիական Բեւեռլի Հիլզի, Ինդիոյի եւ Ռեդլենդսի քաղաքապետարանները տուգանվել են՝ շարունակվող երաշտի ընթացքում անխնա ջուր վատնելու համար: Այս մասին հաղորդում է The Independent-ը:
Այս քաղաքները խախտել են ջրօգտագործումը 25%-ով կրճատելու մասին 2013 թվականի որոշումը: Քաղաքապետարանները 61 հազարական դոլարի չափով տուգանք կվճարեն:
Ջրօգտագործման վերահսկողության պետական ծառայության ղեկավար Քրիս Քերիգանը տեղեկացրել է, որ սեպտեմբերին Բեւեռլի Հիլզում մեկ մարդու հաշվարկով միջինը 640 լիտր ջուր է օգտագործվել: Մինչդեռ նահանգի ամենախոշոր քաղաքում՝ Լոս Անջելեսում, այդ ցուցանիշը կազմել է 257 լիտր:
Ըստ Lenta-ի, Բեւեռլի Հիլզի իշխանությունների ներկայացուցիչ Շերիլ Ֆրեդլինգը հայտարարել է, որ առավել շատ ջուր օգտագործած բնակիչներն անհատապես կտուգանվեն:





























