Սինայի թերակղզում կործանված ռուսական Airbus 321 օդանավն օդում է կործանվել, սակայն աղետի պատճառների մասին եզրակացություն անելը դեռեւս վաղ է: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Միջպետական ավիացիոն հանձնաժողովի (ՄԱՀ) գործադիր տնօրեն Վիկտոր Սորոչենկոն:
Պաշտոնյան այս մասին հայտարարել է օդանավի կործանման վայրում դիտարկումից հետո:
«Առայժմ վաղ է եզրահանգումներ անել: Կործանումը տեղի է ունեցել օդում, ինքնաթիռի մնացորդները ցրված են մեծ տարածության վրա»,- ասել է Սորոչենկոն:





























