Թուրքիայի արեւելյան Վան նահանգում բացվել է քվեատուփերի 10 տոկոսը։
Քրդական Ajansa kurdi գործակալության փոխանցմամբ՝ Վանում բացված քվեատուփերի 10 տոկոսը ցույց է տվել քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության մեծ առավելությունը։ Նշվում է, որ քրդական կուսակցությունը հավաքել է գրեթե 80 տոկոս։
Նշենք, որ Թուրքիայում նոյեմբերի 1-ին տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ։





























