Բրազիլական Սան Պաուլու նահանգի ուղղիչ հաստատությունների ղեկավարությունը ռազմավարություն է մշակել, որը թույլ կտա կանխել ազատազրկվածների կողմից ընդամենը 6 սմ երկարությամբ բջջային հեռախոսների օգտագործումը: Դրանք ավելի ու ավելի հաճախ են հայտնվում կազմակերպված հանցավոր խմբավորումների անդամների մոտ:

Մետաղորսիչ սարքերը չեն կարողանում հայտնաբերել Չինաստանից մատակարարվող պլաստմասե հեռախոսները, որոնք արդյունքում հայտնվում են ազատազրկվածների մոտ: Դրանց օգնությամբ հանցագործները ճնշում են գործադրում վկաների վրա եւ նույնիսկ խռովություն են կազմակերպում բանտերում:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ընդհանուր առմամբ, 2015 թվականի առաջին 6 ամիսներին նահանգի բանտերում ավելի քան 7 հազար այդպիսի հեռախոս է հայտնաբերվել: