Թուրքիայում խիստ հակասական պնդումներ են հնչում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայտարարած քվեարկության արդյունքների հետ կապված։

Քրդական Ajansa kurdi գործակալության փոխանցմամբ՝ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» եւ քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության գլխավոր գրասենյակնը հայտարարություններ են տարածել, որ երկրում բացվել է քվեատուփերի 35 տոկոսը, սակայն ԿԸՀ-ն 90 տոկոսի արդյունք է արդեն հայտնել։

Սոցկայքերում բազմաթիվ քաղաքացիներ հայտնում են, որ իրենց տեղամասերի քվեաթերթիկների հաշվարկի գործընթացը դեռ գնում է, սակայն ԿԸՀ-ն արդեն իրենց տեղամասի քվեները հայտնել է։

Նշենք, որ Թուրքիայում նոյեմբերի 1-ին տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ։