Հայաստանի պետբյուջեի կատարողականի հարցում մի շարք խնդիրներ են առաջացել, որոնք Ֆինանսների նախարարությունը փորձում է լուծել: Նոյեմբերի 2-ին Հայաստանի խորհրդարանում 2016 թվականի պետբյուջեի քննարկումների ժամանակ այս մասին հայտարարեց ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:
Նրա խոսքով, ներկայում բյուջետային եկամուտների մասով փաստացի եւ ծրագրված ցուցանիշներում տարբերությունը շուրջ 7% է, եւ շատ բան կախված է տարվա վերջին 2 ամիսներից:
Խնդիրներ են առաջացել ներկրման կրճատման, դրա արդյունքում՝ նաեւ հարկերի եւ տուրքերի պատճառով, որոնք հավագրում են մաքսային մարմինները:
«Իսկ հարկային հավաքագրումների մասով 10%-ով աճ կա, եւ սա՝ չհաշված Եվրասիական միության հետ առեւտրում այն ապրանքները, որոնցից հարկային հավաքագրումները մաքսային մարմիններից անցել են հարկայինին»,- հավելեց ֆինանսների նախարարը:





























