Եթե Հայաստանում անգամ գնաճային ռիսկեր կան, ապա շատ ցածր: Նոյեմբերի 2-ին Հայաստանի խորհրդարանում կայացած 2016 թվականի պետբյուջեի քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց Կենտրոնական բանկի ղեկավար Արթուր Ջավադյանը:
Նրա խոսքով, 2015 թվականի սեպտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 3.2%, իսկ դա նշանակում է, որ տարեվերջին կարելի է 3%-ի սահմաններում գնաճ ակնկալել: Իսկ 2016 թվականին կարելի է 4-ից +/- 1.5% սահմաններում գնաճի պահպանում սպասել:





























