Հայաստանի խորհրդարանը նոյեմբերի 13-ին վավերացրեց միջուկային ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցությունն ամրապնդելու մասին համաձայնագիրը: Այն վավերացվեց ձայների 103 «կողմ», 0 «դեմ» եւ 2 «ձեռնպահ» հարաբերակցությամբ:
«Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջեւ միջուկային անվտանգության ոլորտում համաագործակցության մասին համաձայնագիրը» ստորագրվել է 2013 թվականի դեկտեմբերի 2-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում:
Համաձայնագրով ռուսական կողմը՝ ի դեմս «Ռոսատոմ» պետական կորպորացիայի, հայկական կողմից կօգնի կատարելագործել անվտանգության ենթակառուցվածքները, այդ թվում՝ մշակված վառելիքի կառավարման, ինչպես նաեւ կադրերի պատրաստման եւ ճգնաժամային կառավարման կենտրոնի ստեղծման հարցում:





























