Փարիզում երեկ տեղի ունեցած ահաբեկչությունների հետեւանքով զոհված մարդկանց թվում այս պահի դրությամբ հայեր չկան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայ Դատի Փարիզի գրասենյակի պատասխանատու Հրաչ Վարժապետյանը:

«Մենք հետաքրքրվել ենք, զոհերի եւ տուժածների թվում հայեր չկան: Ֆրանսիայում ՀՀ դեսպանատունն էլ իր հերթին է հետաքրքրվել, թե արդյոք ՀՀ քաղաքացիներ կան: Պարզվել է, որ ոչ»,- ասաց Հրայր Վարժապետյանը:

Նրա խոսքով՝ զոհվածների ցուցակները հրապարակվելուց հետո իրենք վերջնականապես կիմանան՝ հայեր կան, թե ոչ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը Փարիզում ահաբեկչության շարքի հետեւանքով պաշտոնական տվյալներով, մահացել է առնվազն 128 մարդ: Լրատվամիջոցները հայտնում են 150-ից ավելի զոհերի մասին: Փարիզի ոստիկանությունը տեղեկություններ ունի 8 ահաբեկչի մասին, որոնք մահացել են: Նրանցից 7-ը իրենց պայթեցրել են «շահիդի գոտիով», հայտնել է քննությանը մոտ կանգնած աղբյուրը:

Փարիզում արտակարգ դրություն է հայտարարվել: