Երեւանում, այսօր՝ ժամը 20։00-ից, Ֆրանսիայի հրապարակում կմեկնարկի մոմավառություն՝ ի հիշատակ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:
«Մեր բոլոր համաքաղաքացիներին հրավիրում ենք հարգանքի տուրք մատուցելու բարեկամ Ֆրանսիայի անմեղ զոհերի հիշատակին»,-ասված է հաղորդագրության մեջ:




























