Թուրքիայի մի շարք նահանգներում Մարդու իրավունքների միության մասնաճյուղերը, խաղաղության օրվա կապակցությամբ, միջոցառումներ են ձեռնարկել եւ խաղաղության կոչեր արել։

Թուրքական Atilim-ի փոխանցմամբ՝  Մարդու իրավունքների միության Մարմարայի նահանգի ներկայացուցիչ Ռըզա Դալքըլըչը տխրությամբ նշել է, թե ամեն սեպտեմբերի 1-ին, իրենք մեծ  ցավով են հիշում համաշխարհային խաղաղության օրը։ «Երանի մեր հույն եղբայրները չգնային, երանի մեր հայ եղբայրները այս հողերից չհեռանային։  Այս հողերում բոլորս եղբայրաբար, խաղաղության մեջ միասին ապրել ենք»-նշել է թուրք իրավապաշտպանը։

Այնուհետ, նավով ծով դուրս եկած իրավապաշտպանները,  թուրքերեն, քրդերեն, հունարեն, հայերեն եւ արաբերեն լեզուներով գրված. «Խաղաղություն ենք ուզում»  գրությունները, շշի մեջ փակելով, ծովն են նետել: