Բրյուսելի Մոլենբեքում թաղամասում ոստիկանության հատուկ գործողության ժամանակ ձերբակալվել է մի բելգիացի ու մի մարոկացի, որոնց կասկածում են Փարիզյան ահաբեկչությունների մեջ մասնակցություն ունենալու մեջ, հայտնում է Deutsche Welle-ը:
«Երկուսին էլ ձերբակալել են՝ այս գործով մի շարք կասկածյալների հետ նրանց հնարավոր կապերը պարզելու նպատակով»,- հայտնել են Բելգիայի դաշնային դատախազությունից:
Նշում են, որ անբավարար ապացույցների դեպքում 1986 թ. ծնված Բելգիայի քաղաքացուն ու 1981 թ. ծնված Մարոկկոյի քաղաքացուն կարող են օրվա ընթացքում ազատ արձակել:
Հունվարի 20-ին ու 21-ին Մալենբեքում հատուկ գործողության ընթացքում ոչ զենք, ոչ էլ պայթուցիկ չի հայտնաբերվել:




























