«Իսլամական պետություն» խմբավորումը պատանդների սպանության վերաբերյալ տեսանյութ է հրապարակել, որտեղ դահիճները նաեւ Փարիզում ահաբեկչությունների հեղինակներն են: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով բրիտանական լրատվամիջոցները:

«Տեսանյութը նկարահանվել է նախքան նոյեմբերյան ահաբեկչությունները, բայց հրապարակվել է կիրակի երեկոյան»,-գրել է Լոնդոնի Daily Telegraph թերթը: Ըստ պարբերականին, տեսանյութում երեւացող դահիճներից մեկը ահաբեկիչ Բիլալ հադֆին է, որը պայթեցրել էր իրեն Փարիզի Stade de France մարզադաշտի մոտ: Մյուս գրոհայիները Սամի Ամիմուրն է, որն սպանվել էր Bataclan համերգասրահի գրոհի ժամանակ:

Հիշեցնենք, որ ԻՊ-ի գրոհայինները հարձակումը տեղի էր ունեցել նոյեմբերի 13-ին Փարիզում եւ քաղաքի Սեն Դենի արվարձանում: Stade de France մարզադաշտում, որտեղ ֆուտբոլային հանդիպում էր ընթանում, երեք մահապարտներ պայթեցրել են իրենց: Գրեթե միաժամանակ զինված հարձակում է տեղի ունեցել Շարոն եւ Վոլտեր այգիներում, Ֆոնտեն Օ Ռուա եւ Ալիբեր փողոցներում: Դրանից հետո գրոհայինները ներխուժել են Bataclan համերգասրահ եւ անկանոն կրակ բացել: Ահաբեկչությունների հետեւանքով, ընդհանուր առմամբ, մահացել էր 130, վիրավորվել՝ 350 մարդ: