ԱՄՆ պետքարտուղարությունն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չայցելել Թուրքիայի հարավ-արեւելք, մասնավորապես, Սիրիայի սահմանի մոտ:

Որպես պատճառ նշվել է «միջազգային եւ տեղական ահաբեկչական խմբավորումներից եկող սպառնալիքն է», հաղորդում է Lenta-ն:

Նշվում է, որ ահաբեկիչների թիրախ կարող են դառնալ զբոսաշրջիկների շրջանում հայտնի օբյեկտները, ԱՄՆ կառավարությանը պատկանող շենքերը, ոստիկանությունը եւ տեղական իշխանության այլ մարմինները ողջ Թուրքիայի տարածքում:

Բացի այդ, կա մարդկանց առեւանգելու վտանգ, հատկապես հարավ-արեւելքում: