Մեծ Բրիտանիան պիտի մնա ԵՄ-ի կազմում, որպեսզի հնարավորություն ունենա համատեղ դիմակայել Ռուսաստանի, Հյուսիսային Կորեայի եւ ԻՊ-ի ագրեսիային, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնի խոսքերն է մեջբերում   The Guardian-ը:

Համբուրգում Անգելա Մերկելի հետ ընթրիքի ընթացքում Քեմերոնը հայտնել է, որ ինքը Մեծ Բրիտանիային   «միանշանակորեն խորհուրդ կտար» մնալ ԵՄ-ում, եթե անհրաժեշտ լիներ մոտ ժամանակներս որոշում կայացնել, տեղեկացնում է  RNS-ը:

«Աշխարհում, որտեղ Ռուսաստանը Ուկրաինա է ներխուժում, իսկ Հյուսիսային Կորեայի նման պետությունը միջուկային զենք է փորձարկում, մենք պիտի միասին դիմակայենք սպառնալիքին եւ օգտագործենք մեր տնտեսական հզորությունը` ճնշելու նրանց, ովքեր խախտում են սահմանված կանոնները եւ սպառնում մեր ժողովրդի անվտանգությանը», — ասել է Քեմերոնը:

ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու (Brexit) հնարավորություն վերաբերյալ հանրաքվեն տեղի կուենա 2017-ի վերջին: