Հունաստանում Թուրքիայի հետ սահմանին երկու բրիտանացու են ձերբակալել: Նրանց կասկածում են զենք եւ զինամթերք փոխադրելու մեջ: Այս մասին գրում է Daily Mail-ը:

Հունաստանի ազգային անվտանգության մարմինների աղբյուրի տեղեկացմամբ, ծնունդով Իրաքից, 20-30 տարեկան երկու բրիտանահպատակներին ձերբակալել են Ալեքսանդրուպոլիս նավահանգստում:

Նրանք եղել են մեքենայում, որի բեռնախցում մեկ տասնյակից ավելի հրացան եւ 20 հազար փամփուշտ են հայտնաբերել: