Բրիտանական հատուկ նշանակության ջոկատի դիպուկահարը 1.2 կմ հեռավորությունից գնդակահարել է ԻԼԻՊ-ի դահճին: Այս մասին գրում է բրիտանական The Daily Star պարբերականը:

Հատուկ նշանակության ջոկատայինները ներթափանցել են Սիրիայի հյուսիսում ահաբեկիչների վերահսկողության տակ գտնվող անկլավ:

MI6-ի գործակալներն ԻԼԻՊ-ի ահաբեկիչների մարզումների ճամբարը հայտնաբերել են գյուղերից մեկի դպրոցից ոչ հեռու: Դա թույլ չի տվել թիրախի ուղղությամբ հարվածել օդից:

Բրիտանացի զինվորականները սպասել են 12 ժամ, ինչից հետո դեպքի վայրում հայտնել է ԻԼԻՊ-ի հրամանատարներից մեկը՝ նորեկներին ճամբարը ցույց տալու համար: Մեկ հարվածով նա սպանվել է, իսկ ենթակաները փախուստի են դիմել: