Միացյալ արաբական էմիությունների դատարանը երկրի չորս հպատակներին դատապարտել է մահապատժի՝ ԻՊ ահաբեկչական խմբավորմանը միանալու համար: Նրանք Սիրիա էին մեկնել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Եվս չորս մարդ էլ դատապարտվել է երեքից տասը տարվա բանտարկության ՝ խմբավորման գործունեությանը վերաբերող զանազան իրավախախտումների համար:

Սիրիայում 2011 թ. մարտից շարունակվում է զինված հակամարտությունը, որի հետեւանքով ավելի քան 220 հազար մարդ է զոհվել: Կառավարական զորքերը  դիմակայում են  տարբեր զինված խմբավորումների պատկանող զինյալների խմբերին: