Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 15-ին, ժամը 06.46-ին ահազանգ է ստացվել, որ Արտաշատ-Մրգավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում, Արտաշատ-Դալար ավտոճանապարհի 1-ին կմ-ում «Մերսեդես Ե» մակնիշի 06 VV 707 համարանիշի (վարորդ՝ 33-ամյա Վահե Ա.) ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ բախվել հաստաբուն ծառին, ինչի հետեւանքով Վ. Ա.-ը տեղում զոհվել է:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, Վահե. Ա.-ն աշխատում էր Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արտաշատի քննչական բաժնում՝ որպես հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ:





























