Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն խորհրդարանում ելույթ ունենալիս պատմել է, որ սխալմամբ կնոջը շների համար նախատեսված բիոակտիվ սննդային հավելում է տվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Սինձո Աբեն պարզաբանել է, որ գնել էր Ճապոնիայում հայտնի հակաօքսիդանտը, սակայն չգիտեր, որ այն պատրաստվում է շների համար։ «Ես մի անգամ կնոջս սեզամին տվեցի։ Նա ամբողջը խմեց, եւ միայն հետո մենք իմացանք, որ դա շների համար էր»,- խոստովանել է վարչապետը։
Նա նշել է, որ ինքը ստուգել է բաղադրությունը եւ համոզվել, որ այն չի տարբերվում սովորական սեզամինից։
Աբեն այս մասին հիշել էր խորհրդարանում կենդանիների համար նախատեսված ապրանքների սպառողական հարկի քննարկման ժամանակ, երբ պատգամավորներից մեկն առաջարկել էր բարձրացնել սպառողական հարկն այն ապրանքների համար, որոնք սննդում կարող են օգտագործել նաեւ նրանց տերերը։
Սեզմինը սննդային հավելում է, որը հակաբորբոքային, հակաօքսիդանտ միջոց է։





























