Ֆիլիպինների իշխանությունները հավանություն են տվել աճուրդի անցկացմանը, որում վաճառքի են հանվելու նախկին բռնապետ Ֆերդինանդ Մարկոսի թանկարժեք իրերը։

AP գործակալության տեղեկություններով՝  միջազգային փորձագետները հայտնել են, որ թանկարժեք իրերի գինը հասնում է 21 մլն դոլարի։

Ֆերդինանդ Մարկոսն իր ընտանիքի հետ 1986թ. երկրից փախել էր Հավայան կղզիներ։ Նա Ֆիլիպինների նախագահն է եղել 1965-1986թթ.։

Իշխանությունները հույս ունեն աճուրդն անցկացնել մինչեւ գործող նախագահ Բենինգո Ակինո 3-րդի լիազորությունների ժամկետի ավարտը (2016թ. հունիս), փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։