Ֆինլանդիայի կառավարությունը նոր օրինագիծ է մշակում, որն ուղղված է միգրանտների հոսքի վերահսկմանը եւ որը խստացնում է ընտանիքների վերամիավորման կանոնները՝ դրանով լուրջ մտահոգություններ առաջ բերելով ազգամիջյան ամուսնություններ կնքած մարդկանց մոտ։

«Սինհուա» գործակալության տեղեկություններով՝ Ֆինլանդիայի քաղաքացին, որը ուզում է այդ երկիր բերել ԵՄ քաղաքացի չհանդիսացող իր ամուսնուն, պետք է ամսական առնվազն 1700 եվրո եկամուտ ունենա։ 4 անդամից բաղկացած ընտանիքի համար այդ եկամուտը պետք է կազմի 2600 եվրո, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Վերլուծաբանները նշում են, որ այդ միջոցները կարող են լուրջ վնաս հասցնել ազգամիջյան եւ միջմշակութային հարաբերություններին։