Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ բելառուսները թույլ չեն տա իրենց երկիրը ներքաշել քաոսի եւ պառակտման մեջ։ Այս մասին ասված է Հիշատակի օրվա կապակցությամբ Աֆղանստանի պատերազմի վետերաններին եւ ինտերնացիոնալիստ մարտիկներին հղած Լուկաշենկոյի ուղերձում, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

«Աֆղանստանից խորհրդային զորքերի դուրս բերման պահից անցել է արդեն 27 տարի։ Միջազգային ահաբեկչության ճանապարհին կենդանի վահանի նման կանգնածների թվում եղել են հազարավոր մեր հայրենակիցները։ Այդ պատերազմում ընդհատվել է հարյուրավոր երիտասարդ բելառուսների կյանքը»,- ասված է ուղերձում։

Լուկաշենկոն նշել է, որ արդիականության տագնապալի մարտահրավերները հիշեցնում են խաղաղության արժեքը եւ կարեւորում խիզախության հիշատակի պահպանումը։ «Մենք երբեք չենք մոռանա պատերազմների վետերանների հերոսությունները եւ թույլ չենք տա մեր երկիրը ներքաշել քաոսի եւ պառակտման մեջ»,- ասված է ուղերձում։

Նշենք, որ Հիշատակի օրը Բելառուսում նշում են փետրվարի 15-ին։