Բանգկոկի քաղաքացիական դատարան ընդդիմության առաջնորդներին պարտավորեցրել է Թաիլանդի հատուկ հետաքննությունների դեպարտամենտին 1.4 մլն բաթ (40 հազար դոլար) տուգանք վճարել 2013-2014թթ. բողոքի ցույցերի ժամանակ հասցրած վնասի փոխհատուցման համար։

Դեպարտամենտի շենքը ցուցարարները գրավել էին 2014թ. հունվարին եւ պահել մի քանի շաբաթ։ Գերատեսչության աշխատակիցները այդ ընթացքում ստիպված են եղել աշխատել այլ հաստատություններում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Բանգկոկի քաղաքացիական դատարանը համաձայնել է իրավաբանների պահանջների հետ այն հարցում, որ ցուցարարների գործողությունները վնաս են հասցրել պետական ունեցվածքին, սակայն տուգանքի չափը կրկնակի պակասեցրել է։ Դատարանի որոշման համաձայն՝ տուգանքը պետք է մուծեմ ընդդիմության 5 ղեկավարները։

Հիշեցնենք, որ 2013-2014թթ. Բանգկոկում Յինգլակ Չինավաթի կառավարության դեմ բողոքի ցույցեր էին ընթանում։